Հաճախ տրվող հարցեր
1. Ինչպե՞ս պատվիրել "ՀայԿար"-ի արտադրանք
"ՀայԿար"-ի որևէ արտադրանք պատվիրելու համար նախ գրանցվեք, ապա ընտրեք կայքում ձեզ հետաքրքրող ապրանքը կամ ապրանքները և ավելացրեք զամբյուղի մեջ: Այնուհետև զամբյուղի էջից ուղարկեք պատվերը: Մենք կկապվենք ձեզ և կհայտնենք պատվերը հանձնելու վերաբերյալ մանրամասները:
2. Ինչպե՞ս է կատարվում պատվիրված ապրանքի ձեռբերումը
Ձեր պատվերն ընդունելուց հետո առաջիկա մեկ աշխատանքային օրվա ընթացքում մենք կկապվենք Ձեզ հետ։
Եթե Դուք գտնվում եք Երևանում կամ հարակից տարածքում(մինչև 30կմ շառավղով), ապա պատվերն ընդունելուց ետո առաջիկա 2-3 աշխատանքային օրվա ընթացքում այն կառաքվի Ձեզ։
Եթե Դուք գտնվում եք այլ վայրերում և ՀՀ-ից դուրս, ապա պատվիրված ապրանքը ձեզ կառաքվի փոստային(սովորական կամ հատուկ, սըտ Ձեր նախընտրության) ծառայության միջոցով։
3. Որքա՞ն ժամանակում մենք կարձագանքենք Ձեզ
Ձեր կողմից "ՀայԿար"-ի որևէ արտադրանք պատվիրելու դեպքում մենք Ձեզ հետ կկապվենք առաջիկա աշխատանքային մեկ օրվա ընթացքում։
Մեր աշխատանքային օրերն են՝
Երկուշաբթի-ուրբաթ, ժամը`10:00-18:00։
Չենք աշխատում հանգստյան և ՀՀ Կառավարության կողմից սահմանված ոչ աշխատանքային օրերին։
4. Ո՞վ է վճարում փոտային ծառայության համար։
Փոստային ծառայության համար վճարում է պատվիրատուն։